01:53  ,  11 դեկտեմբերի, 2020

Եվրոպայի լիգա․ Օրվա բոլոր արդյունքներն ու փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները (տեսանյութ)

Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարը։

A խմբից 1/16 եզրափակիչ դուրս եկան իտալական «Ռոման» եւ շվեյցարական «Յանգ Բոյզը»։ B խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Լոնդոնի «Արսենալն» ու նորվեգական «Մոլդեն», C խմբից՝ գերմանական «Բայերն» ու չեխական «Սլավիան», D խմբից՝ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսն» ու պորտուգալական «Բենֆիկան», E խմբից՝ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենն» ու իսպանական «Գրանադան», F խմբից՝ իտալական «Նապոլին» ու իսպանական «Ռեալ Սոսյեդադը»։

G խմբից պայքարը շարունակում են անգլիական «Լեսթեր Սիթին» ու պորտուգալական «Բրագան», H խմբից՝ իտալական «Միլանն» ու ֆրանսիական «Լիլը», I խմբից՝ իսպանական «Վիլյառեալն» ու իսրայելական «Մաքաբի Թել Ավիվը», J խմբից՝ Լոնդոնի «Տոտենհեմն» ու բելգիական «Անտվերպենը», K խմբից՝ Զագրեբի «Դինամոն» ու ավստրիական «Վոլֆսբերգը», L խմբից՝ գերմանական «Հոֆենհայմն» ու սերբական «Ցրվենա Զվեզդան»։

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում հանդես կգան նաեւ Չեմպիոնների լիգայի խմբերում երրորդ տեղերը գրաված ավստրիական «Զալցբուրգը», ուկրաինական «Շախտյորն» ու «Դինամոն», հունական «Օլիմպիակոսը», հոլանդական «Այաքսը», ռուսական «Կրասնոդարը», բելգիական «Բրյուգեն», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

1/16 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։

Եվրոպայի լիգա, 6-րդ տուր

G խումբ

«Լեսթեր Սիթի» (Անգլիա) - ԱԵԿ (Հունաստան)՝ 2։0 (տեսանյութ

«Բրագա» (Պորտուգալիա) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 2։0

Մրցաշարային դրություն․ «Լեսթեր Սիթի»՝ 13 միավոր, «Բրագա»՝ 13, «Զարյա»՝ 6, ԱԵԿ՝ 3։

H խումբ

«Սպարտա» (Չեխիա) - «Միլան» (Իտալիա)՝ 0։1 (տեսանյութ)

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 3։2

Մրցաշարային դրություն․ «Միլան»՝ 13, «Լիլ»՝ 11, «Սպարտա»՝ 6, «Սելթիկ»՝ 4։

I խումբ

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Սիվասպոր» (Թուրքիա)՝ 1։0

Մրցաշարային դրություն․ «Վիլյառեալ» (5 խաղ)՝ 13, «Մաքաբի»՝ 11, «Սիվասպոր»՝ 6, ադրբեջանական ակումբ (5 խաղ)՝ 1։

J խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 1։3

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Անտվերպեն» (Բելգիա)՝ 2։0

Մրցաշարային դրություն․ «Տոտենհեմ»՝ 13, «Անտվերպեն»՝ 12, ԼԱՍԿ՝ 10, «Լուդոգորեց»՝ 0։

K խումբ

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 3։1

«Վոլֆսբերգ» (Ավստրիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)՝ 1։0

Մրցաշարային դրություն․ «Դինամո»՝ 14, «Վոլֆսբերգ»՝ 10, «Ֆեյենորդ»՝ 5, ԲԿՄԱ՝ 3։

L խումբ

«Լիբերեց» (Սլովակիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 0։0

«Հոֆենհայմ» (Գերմանիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 4։1

Մրցաշարային դրություն․ «Հոֆենհայմ»՝ 16, «Ցրվենա Զվեզդա»՝ 11, «Լիբերեց»՝ 7, «Գենտ»՝ 0։

A խումբ

«ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 3։1 (տեսանյութ)

 «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա)՝ 2։1

Մրցաշարային դրություն․ «Ռոմա»՝ 13 միավոր, «Յանգ Բոյզ»՝ 10, «ՉՖՌ Կլուժ»՝ 5,  «ԲԿՄԱ Սոֆիա»՝ 5։

B խումբ

«Դանդոլկ» (Իռլանդիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 2։4 (տեսանյութ)

«Ռապիդ» (Ավստրիա) - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 2։2

Մրցաշարային դրություն․ «Արսենալ»՝ 18, «Մոլդե»՝ 10, «Ռապիդ»՝ 7, «Դանդոլկ»՝ 0։

C խումբ

«Հապոել Բեեր Շեւա» (Իսրայել) - «Նիցա» (Ֆրանսիա)՝ 1։0

«Բայեր» (Գերմանիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 4։0

Մրցաշարային դրություն․ «Բայեր»՝ 15, «Սլավիա»՝ 12, «Հապոել»՝ 6, «Նիցա»՝ 3։ 

D խումբ

«Ստանդարդ» (Բելգիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2։2

«Լեխ Պոզնան» (Լեհաստան) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 0։2

Մրցաշարային դրություն․ «Գլազգո Ռեյնջերս»՝ 14, «Բենֆիկա»՝ 12, «Ստանդարդ»՝ 4, «Լեխ»՝ 3։

E խումբ

ՊԱՕԿ (Հունաստան) - «Գրանադա» (Իսպանիա)՝ 0։0

«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 4։0

Մրցաշարային դրություն․ «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 12, «Գրանադա»՝ 11, ՊԱՕԿ՝ 6, «Օմոնիա»՝ 4։

F խումբ

«Նապոլի» (Իտալիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 1։1 (տեսանյութ)

«Ռիեկա» (Խորվաթիա) - «ԱԶ Ալկմար»  (Նիդերլանդներ)՝ 2։1

Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 11, «Ռեալ Սոսյեդադ»՝ 9, «ԱԶ Ալկմար»՝ 8, «Ռիեկա»՝ 4։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում