11:20  ,  11 դեկտեմբերի, 2020

Եվրագավաթներում միայն մեկ թիմի հաջողվեց խմբային փուլում գրանցել 100 տոկոսանոց արդյունք

Լոնդոնի «Արսենալը» միակ ակումբն է, որն այս մրցաշրջանում եվրագավաթներում խմբային փուլն ավարտեց 100 տոկոսանոց ցուցանիշով:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին՝ 6-րդ տուրում Միկել Արտետայի գլխավորած թիմը 4:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Իռլանդիան ներկայացնող «Դանդոլկի» նկատմամբ: B խմբում լոնդոնյան ակումբի մյուս 2 մրցակիցներն էին «Ռապիդը» (Ավստրիա) և «Մոլդեն» (Նորվեգիա): 6 տուրերում «Արսենալը» խփեց 20 գոլ և բաց թողեց 5 գնդակ:

Եվրագավաթներում լոնդոնյան ակումբը 6 անընդմեջ հաղթանակ նախորդ անգամ տարել էր 2005 թվականին:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 11-րդ տուրից հետո «Արսենալը» 13 միավորով 15-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում