10:50  ,  11 դեկտեմբերի, 2020

Հեմիլթոնը բուժվել է կորոնավիրուսից և կմասնակցի Աբու-Դաբիի Մեծ մրցանակին

Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճած Լյուիս Հեմիլթոնը բուժվել է կորոնավիրուսից, հաղորդում է Sky Sports-ը։

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդը կկարողանա մասնակցել Աբու-Դաբիում անցկացվելիք Մեծ մրցանակին։ Հիվանդության պատճառով նա բաց էր թողել Ֆորմուլա-1-ի նախորդ փուլը:

Հիշեցնենք, որ Հեմիլթոնը ժամանակից շուտ ապահովել է չեմպիոնի տիտղոսը՝ կրկնելով գերմանացի լեգենդար արշավորդ Միխայել Շումախերի ռեկորդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում