23:51  ,  10 դեկտեմբերի, 2020

ԵԼ․ «Ռոման» պարտվեց Սոֆիայում, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում դեկտեմբերի 10-ին ընթանում են խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումները։

A խմբում իտալական «Ռոման» հյուրընկալվեց բուլղարական ԲԿՄԱ-ին եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։ Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին։ Նա ստացել էր հանգստի հնարավորություն։ «Ռոման» ժամանակից շուտ էր ապահովել տեղը 1/16 եզրափակիչում։

A խմբում երկրորդ ուղեգիրը նվաճեց շվեյցարական «Յանգ Բոյզը», որը 2։1 հաշվով հաղթեց ռումինական «ՉՖՌ Կլուժին»։

B խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Լոնդոնի «Արսենալն» ու նորվեգական «Մոլդեն», C խմբից՝ գերմանական «Բայերն» ու չեխական «Սլավիան», D խմբից՝ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսն» ու պորտուգալական «Բենֆիկան», E խմբից՝ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենն» ու իսպանական «Գրանադան», F խմբից՝ իտալական «Նապոլին» ու իսպանական «Ռեալ Սոսյեդադը»։

Եվրոպայի լիգա, 6-րդ տուր

A խումբ

«ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 3։1 (տեսանյութ)

 «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա)՝ 2։1

Մրցաշարային դրություն․ «Ռոմա»՝ 13 միավոր, «Յանգ Բոյզ»՝ 10, «ՉՖՌ Կլուժ»՝ 5,  «ԲԿՄԱ Սոֆիա»՝ 5։

B խումբ

«Դանդոլկ» (Իռլանդիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 2։4 (տեսանյութ)

«Ռապիդ» (Ավստրիա) - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 2։2

Մրցաշարային դրություն․ «Արսենալ»՝ 18, «Մոլդե»՝ 10, «Ռապիդ»՝ 7, «Դանդոլկ»՝ 0։

C խումբ

«Հապոել Բեեր Շեւա» (Իսրայել) - «Նիցա» (Ֆրանսիա)՝ 1։0

«Բայեր» (Գերմանիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 4։0

Մրցաշարային դրություն․ «Բայեր»՝ 15, «Սլավիա»՝ 12, «Հապոել»՝ 6, «Նիցա»՝ 3։ 

D խումբ

«Ստանդարդ» (Բելգիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2։2

«Լեխ Պոզնան» (Լեհաստան) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 0։2

Մրցաշարային դրություն․ «Գլազգո Ռեյնջերս»՝ 14, «Բենֆիկա»՝ 12, «Ստանդարդ»՝ 4, «Լեխ»՝ 3։

E խումբ

ՊԱՕԿ (Հունաստան) - «Գրանադա» (Իսպանիա)՝ 0։0

«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 4։0

Մրցաշարային դրություն․ «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 12, «Գրանադա»՝ 11, ՊԱՕԿ՝ 6, «Օմոնիա»՝ 4։

F խումբ

«Նապոլի» (Իտալիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 1։1 (տեսանյութ)

«Ռիեկա» (Խորվաթիա) - «ԱԶ Ալկմար»  (Նիդերլանդներ)՝ 2։1

Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 11, «Ռեալ Սոսյեդադ»՝ 9, «ԱԶ Ալկմար»՝ 8, «Ռիեկա»՝ 4։

G խումբ

«Լեսթեր Սիթի» (Անգլիա) - ԱԵԿ (Հունաստան)՝ 00։00 (Երեւանի ժամանակ) 

«Բրագա» (Պորտուգալիա) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 00։00

H խումբ

«Սպարտա» (Չեխիա) - «Միլան» (Իտալիա)՝ 00։00 

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 00։00 

I խումբ

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Սիվասպոր» (Թուրքիա)՝ 00։00

J խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - ԼԱՍԿ (Ավստրիա)՝ 00։00 

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Անտվերպեն» (Բելգիա)՝ 00։00

K խումբ

«Դինամո Զագրեբ»  (Խորվաթիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 00։00

«Վոլֆսբերգ» (Ավստրիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)՝ 00։00

L խումբ

«Լիբերեց» (Սլովակիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 00։00 

«Հոֆենհայմ» (Գերմանիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 00։00

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս