11:14  ,  10 դեկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա․ Մադրիդի «Ռեալի» ռեկորդը

Մադրիդի «Ռեալը» սահմանել է Չեմպիոնների լիգայի ռեկորդ այս մրցաշարի խմբային փուլի արգելքը հաղթահարելու քանակով, հաղորդում է Opta-ն։

Արքայական թիմը 29-րդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խմբից (այդ թվում երկրորդ խմբային փուլը, որը գոյություն է ունեցել 1999-2003-ին)։

Ընթացիկ մրցաշարի խմբային փուլում «Ռեալը» վաստակեց 10 միավոր՝ գրավելով առաջին տեղը։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը երկու անգամ պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»՝ 2։3, 0։2, երկու անգամ հաղթեց Միլանի «Ինտերին»՝ 3։2, 2։0, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ Գերմանիայում խաղաց ոչ ոքի՝ 2։2, տանը հաղթեց 2։0 հաշվով, ինչի շնորհիվ էլ բարձրացավ առաջին տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում