02:09  ,  10 դեկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Խմբերում առաջին տեղից փլեյ-օֆֆ դուրս եկան Մյուխենի «Բավարիան», Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլն» ու «Չելսին», Դորտմունդի «Բորուսիան», Թուրինի «Յուվենտուսն» ու Փարիզի ՊՍԺ-ն։

Երկրորդ տեղերը գրավեցին Մադրիդի «Աթլետիկոն», Մյոնխենգլադբախի «Բորուսիան», պորտուգալական «Պորտուն», իտալական «Ատալանտան» ու «Լացիոն», իսպանական «Սեւիլիան», գերմանական «ՌԲ Լայպցիգն» ու կատալոնական «Բարսելոնան»։

Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս