01:54  ,  10 դեկտեմբերի, 2020

ՉԼ․ «Ռեալը» հաղթեց եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը։

A խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը 2։0 հաշվով հաղթեց խմբի հետնապահ Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ «Բավարիան» 16 միավորով գրավեց առաջին տեղը։

Երկրորդ ուղեգիրը նվաճեց Մադրիդի «Աթլետիկոն», որը հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց ավստրիական «Զալցբուրգին» եւ վաստակեց 9 միավոր։

Երրորդ տեղը գրավեց եւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում հանդես կգա «Զալցբուրգը»։

B խմբում Մադրիդի «Ռեալը» տանը ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ 10 միավորով զբաղեցրեց առաջին տեղը։

Գերմանական թիմը 8 միավոր գրավեց երկրորդ տեղը։

Միլանի «Ինտերը» տանը 0։0 հաշվով խաղաց Դոնեցկի «Շախտյորի» հետ եւ 6 միավորով մնաց վերջին տեղում։ Եվրոպայի լիգայում հանդես կգա 8 միավորով երրորդ տեղը գրաված «Շախտյորը»։

C խմբում Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 3։0 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Մարսելին» եւ 16 միավորով առաջինն է։

«Պորտուն» արտագնա խաղում 2։0 հաշվով առավելության հասավ հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ եւ 13 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Եվրոպայի լիգայում հանդես կգա «Օլիմպիակոսը»։

D խմբում «Ատալանտան» Ամստերդամում հյուրընկալվեց հոլանդական «Այաքսին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ «Ատալանտան» 11 միավորով գրավեց երկրորդ տեղը, «Այաքսը» 7 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Դեռ նախորդ տուրում 1/8 եզրափակիչի ուղեգիրն ապահոված «Լիվերպուլը» 1։1 հաշվով խաղաց դանիական «Միդտյուլանդի» հետ եւ 13 միավորով գրավեց առաջին տեղը։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

A խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 2:0 (տեսանյութ)

Նիկլաս Զյուլե, 63, Էրիկ Շուպո-Մոտինգ, 80

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 0։2 (տեսանյութ)

Մարիո Էրմոսո, 39, Յանիկ Կարասկո, 86

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 16 միավոր, «Աթլետիկո»՝ 9, «Զալցբուրգ»՝ 4, «Լոկոմոտիվ»՝ 3։

B խումբ

«Ինտեր» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 0։0 

«Ռեալ» (Իսպանիա) - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)՝ 2։0 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 9, 31

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 10 միավոր, «Բորուսիա Մ․»՝ 8, «Շախտյոր»՝ 8, «Ինտեր»՝ 6։

C խումբ 

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 3։0 (տեսանյութ)

Ֆերան Տորես, 48, Սերխիո Ագուերո, 77, Ռահիմ Ստերլինգ, 90+1

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0։2 

Օտավիո, 10, 11մ, Անդրես Ուրիբե, 77

Հեռացում՝ Ռուբեն Սեմեդու («Օլիմպիակոս»), 79, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 16 միավոր, «Պորտու»՝ 13, «Օլիմպիակոս»՝ 3, «Մարսել»՝ 3։

D խումբ

«Միդտյուլանդ» (Դանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1։1 

Ալեքսանդր Շոլց, 62, 11մ - Մոհամեդ Սալահ, 1

«Այաքս» (Հոլանդիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 0։1 

Լուիս Մուրիել, 85

Հեռացում՝ Ռայան Գրավենբերխ («Այաքս»), 79, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․ «Լիվերպուլ»՝ 13 միավոր, «Ատալանտա»՝ 11, «Այաքս»՝ 7, «Միդտյուլանդ»՝ 2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում