23:50  ,  9 դեկտեմբերի, 2020

ՉԼ․ «Ատալանտան» նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր՝ հաղթելով «Այաքսին» (տեսանյութ)

Իտալական «Ատալանտան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Խմբային մրցաշարի վերջին տուրում «Ատալանտան» Ամստերդամում հյուրընկալվեց հոլանդական «Այաքսին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

D խմբում «Ատալանտան» 11 միավորով գրավեց երկրորդ տեղը, «Այաքսը» 7 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Դեռ նախորդ տուրում 1/8 եզրափակիչի ուղեգիրն ապահոված «Լիվերպուլը» 1։1 հաշվով խաղաց դանիական «Միդտյուլանդի» հետ եւ 13 միավորով գրավեց առաջին տեղը։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

D խումբ

«Միդտյուլանդ» (Դանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1։1 (տեսանյութ)

Ալեքսանդր Շոլց, 62, 11մ - Մոհամեդ Սալահ, 1

«Այաքս» (Հոլանդիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 0։1 (տեսանյութ)

Լուիս Մուրիել, 85

Հեռացում՝ Ռայան Գրավենբերխ («Այաքս»), 79, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․ «Լիվերպուլ»՝ 13 միավոր, «Ատալանտա»՝ 11, «Այաքս»՝ 7, «Միդտյուլանդ»՝ 2։

A խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 00:00 (Երևանի ժամանակ)

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 00:00

B խումբ

«Ինտեր» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 00:00

«Ռեալ» (Իսպանիա) - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)՝ 00:00

C խումբ 

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 00:00

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 00:00

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում