00:15  ,  10 դեկտեմբերի, 2020

ՉԼ․ Մբապեն գերազանցեց Մեսիի ռեկորդը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ Չեմպիոնների լիգայում 20 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հաղորդում է Opta-ն։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում փարիզյան թիմը 5։1 հաշվով հաղթեց թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին»։ Մբապեն դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով նաեւ 21-րդ գոլը այս մրցաշարում։

Աշխարհի չեմպիոնն այս ցուցանիշին հասավ 21 տարեկան 355 օրականում՝ գերազանցելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը՝ 20-րդ գոլը խփել էր 22 տարեկան 267 օրականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում