23:32  ,  9 դեկտեմբերի, 2020

ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին»՝ 5։1 (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն տանը 5։1  հաշվով առավելության հասավ թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» նկատմամբ։

Նախորդ օրը հանդիպման ռումինացի մրցավարի կողմից ռասիստական արտահայտության եւ թիմերի բոյկոտի հետեւանքով ընդհատված հանդիպումը վերսկսվեց 14-րդ րոպեից։ Խաղը սպասարկեցին Նիդերլանդները եւ Լեհաստանը ներկայացնող մրցավարներ։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Երկու գոլով աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։

ՊՍԺ-ն 12 միավորով H խմբում գրավեց առաջին տեղը։ 1/8 եզրափակիչում է նաեւ նույնքան միավոր վաստակած գերմանական «ՌԲ Լայպցիգը», որը նախորդ օրը 3։2 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Անգլիական թիմը 9 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում։ «Իստանբուլ Բաշակշեհիրը» վաստակեց 3 միավոր։

Չեմպիոնների լիգա, H խումբ, 6-րդ տուր

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)՝ 5։1 (տեսանյութ)

Նեյմար, 21, 38, 50, Կիլիան Մբապե, 42, 11մ, 62 - Մեհմեթ Թոփալ, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում