21:06  ,  9 դեկտեմբերի, 2020

Եվրո-2022․ Հայաստանի հավաքականի հաղթական հանդերձարանը Վառնայում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում էլ առավելության հասավ բուլղարացիների նկատմամբ՝ այս անգամ 3։1 հաշվով։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի հաղթական հանդերձարանից Վառնայում։

Առաջին խաղում Հայաստանի թիմը մրցակցին պարտության էր մատնել 4։0 հաշվով։

Հայաստանի թիմը պայքարը կշարունակի ընտրական խմբային փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում