20:29  ,  9 դեկտեմբերի, 2020

Եվրո-2022․ Հայաստանի թիմը երկրորդ խաղում էլ հաղթեց բուլղարացիներին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում էլ առավելության հասավ բուլղարացիների նկատմամբ եւ դուրս եկավ ընտրական խմբային փուլ։

Վառնայում տեղի ունեցած պատասխան խաղում Հայաստանի թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով։ Հայաստանի հավաքականից աչքի ընկան Դավիթ Ասլանյանը, Սարո Գալստյանը եւ Վլադիմիր Սանոսյանը։

Առաջին խաղում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցակցին պարտության էր մատնել 4։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում