14:54  ,  9 դեկտեմբերի, 2020

ՄՕԿ-ը կրճատել է ծանրամարտի մեդալների քանակն Օլիմպիական խաղերում

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) կրճատել է ծանրամարտի մեդալների քանակը 2024թ. Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերում: Այդ մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, փոխանցում է tass.ru-ն:

Ռիոյում ծանրամարտի քվոտան 260 մարզիկ էր, Տոկիոյում կլինի 196, իսկ Փարիզում՝ 120: Ծանրամարտում կրճատվել է մեդալների հավաքածուների թիվը՝ 14-ից հասնելով 10-ի: Փարիզի Խաղերում հանվել են 2-ական քաշային կարգեր կանանց ու տղամարդկանց պայքարում:

ՄՕԿ-ը օլիմպիական մեդալների ընդհանուր թիվը կրճատել է 10-ով՝ այն հասցնելով 329-ի: Բոլոր մարզաձևերում կկրճատվի է նաև մասնակիցների թիվը՝ հասնելով 10 500-ի: Դա 600-ով պակաս է Տոկիոյում նախատեսված Օլիմպիական խաղերի մասնակիցների քանակից:

Թոմաս Բախը նաև նշել է, որ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին կմասնակցեն հավասար քանակությամբ կին ու տղամարդ մարզիկներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում