17:15  ,  9 դեկտեմբերի, 2020

Ջոկովիչը որոշել է տեղափոխվել Իսպանիա

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը որոշել է տեղափոխվել իսպանական Մարբելիա, հաղորդում է Telegraf-ը:

Մինչև այս սերբ թենիսիստն ապրում էր Մոնտե Կառլոյում (Մոնակո):

Կորոնավիրուսի համավարակի առաջին ալիքի ժամանակ Ջոկովիչը գտնվում էր Մարբելիայում և այդ վայրը շատ է դուր եկել նրան: Նա նաև 10 միլիոն եվրո արժողությամբ առանձնատուն է գնել Իսպանիայում: Դեպի ծովը տեսարանով առանձնատունն ունի լողավազան, թենիսի կորտ, մեծ այգի, մարզասրահ, տնային կինոթատրոն, սեղանի թենիսի ու սնուկերի սենյակ, 9 ննջասենյակ, 8 լոգասենյակ: 

Հիշեցնենք, որ 33-ամյա Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 19-ակի հաղթող է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում