13:46  ,  9 դեկտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Բուլղարիայի դեմ խաղից առաջ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումից առաջ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը պատրաստվում է Բուլղարիայի հավաքականի դեմ երկրորդ խաղին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, բուլղարական Վառնայում:

Վառնայում տեղի ունեցած առաջին խաղում հայկական թիմն առավելության էր հասել 4։0 հաշվով։ Այս փուլի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի հավաքականը դուրս կգա Եվրոպայի առաջնության ընտրական փուլ, որտեղ մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Վրաստանի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում