11:35  ,  9 դեկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ի խաղը կշարունակվի այսօր

Ֆրանսիական ՊՍԺ-ի ու թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» միջև Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումը կշարունակվի դեկտեմբերի 9-ին: Թիմերը խաղը կսկսեն 13-րդ րոպեից, հայտնում է France Football-ը:

Դեկտեմբերի 8-ին ՊՍԺ - «Իստանբուլ Բաշակշեհիր» հանդիպումը ընդհատվել էր 14-րդ րոպեին և չէր շարունակվել: Հանդիպման չորրորդ մրցավար, ռումինացի Սեբաստիան Չոլտեսկուն թուրքական թիմի սեւամորթ խաղացողներից սենեգալցի հարձակվող Դեմբա Բային անվանել էր «սեւ տղա»։ Դրանից հետո երկու թիմերն էլ բոյկոտել էին խաղը և հեռացել հանդերձարան։

Փարիզում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին: Հանդիպումը կսպասարկի հոլանդացի Դանի Միկելեի գլխավորած մրցավարական բրիգադը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում