01:54  ,  9 դեկտեմբերի, 2020

ՉԼ․ Ռոնալդուի դուբլը Բարսելոնայում, սկանդալ Փարիզում, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկել է խմբային մրցաշարի վերջին տուրը։

E խմբում իսպանական «Սեւիլիան» 3։1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Ռենին», Լոնդոնի «Չելսին» 1։1 հաշվով խաղաց ռուսական «Կրասնոդարի» հետ։

«Չելսին» ու «Սեւիլիան» ժամանակից շուտ էին ապահովել տեղը փլեյ-օֆֆում։ «Կրասնոդարը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

F խմբում իտալական «Լացիոն» տանը 2։2 հաշվով խաղաց բելգիական «Բրյուգեի» հետ եւ 10 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ ապահովելով 1/8 եզրափակիչի ուղեգիր։ «Բրյուգեն» պայքարը գրավեց երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Դեռ նախորդ տուրում փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Դորտմունդի «Բորուսիան» 2։1 հաշվով առավելության հասավ ռուսական «Զենիթի» նկատմամբ եւ մրցաշարն ավարտեց 13 միավորով։ «Զենիթը» 1 միավորով դուրս մնաց եվրագավաթային մրցաշարերից։

G խմբում Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Բարսելոնային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ թուրինյան ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո առաջին անգամ էր խաղում Բարսելոնայում եւ կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի դեմ։

«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» 15-ական միավորով 1/8 եզրափակիչում են։ Երրորդ տեղը գրավեց եւ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց Կիեւի «Դինամոն», որը 1։0 հաշվով հաղթեց հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։

H խմբում գերմանական «ՌԲ Լայպցիգը» 3։2 հաշվով հաղթեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» եւ 12 միավորով գրավեց առաջին տեղը։ Մանչեսթերյան թիմը 9 միավորով մնաց երրորդ տեղում։

ՊՍԺ - «Իստանբուլ Բաշակշեհիր» խաղը մրցավարի հրահրած ռասիստական սկանդալի հետեւանքով 21-րդ րոպեին թիմերի բոյկոտի հետեւանքով ընդհատվեց եւ մնաց անավարտ։ Հաշիվը 0։0 էր։ Առանց այս հանդիպման արդյունքի էլ ՊՍԺ-ն 9 միավորով երկրորդ տեղում է։ Թուրքական թիմը 3 միավորով վերջինն է։

Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 6-րդ տուր

E խումբ

«Ռեն» (Ֆրանսիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 1։3 (տեսանյութ)

Ժորժինյո Ռյուտեր, 86, 11մ - Ժյուլ Կունդե, 32, Յուսեֆ Էն-Նեսիրի, 45+2, 81

«Չելսի» (Անգլիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 1։1 (տեսանյութ)

Ժորժինյո, 28, 11մ - Ռեմի Կաբելա, 24

Մրցաշարային դրություն․ «Չելսի»՝ 14 միավոր, «Սեւիլիա»՝ 13, «Կրասնոդար»՝ 5, «Ռեն»՝ 1։

F խումբ

«Լացիո» (Իտալիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 2։2 (տեսանյութ)

Խոակին Կոռեա, 12, Չիրո Իմոբիլե, 27, 11մ – Ռուդ Վորմեր, 15, Հանս Վանակեն, 76

Հեռացում՝ Էդուարդ Սոբոլ («Բրյուգե»), 39, երկրորդ դեղին քարտ

«Զենիթ» (Ռուսաստան) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 1։2 (տեսանյութ)

Սեբաստիան Դրիուսի, 16 - Լուկաշ Պիշչեկ, 68, Ակսել Վիտսել, 78

Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 13 միավոր, «Լացիո»՝ 10, «Բրյուգե»՝ 8, «Զենիթ»՝ 1։

G խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0։3 (տեսանյութ)

Ռոնալդու, 13, 11մ, 52, 11մ, Ուեսթոն Մաքքենի, 20

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 1։0

Դենիս Պոպով, 60

Մրցաշարային դրություն «Յուվենտուս»՝ 15, «Բարսելոնա»՝ 15, «Դինամո Կիեւ»՝ 4, «Ֆերենցվարոշ»՝ 1։

H խումբ

 «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 3։2 (տեսանյութ)

Անխելինյո, 2, Ամադու Այդարա, 13, Ջասթին Կլույվերտ, 69 - Բրունու Ֆերնանդեշ, 80, 11մ, Հարի Մագուայր, 82

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)՝ 0։0 (անավարտ է մնացել)

Մրցաշարային դրություն․ «ՌԲ Լայպցիգ»՝ 12, ՊՍԺ (5 խաղ)` 9, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 9, «Իստանբուլ Բաշակշեհիր» (5 խաղ)՝ 3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս