00:40  ,  9 դեկտեմբերի, 2020

Մրցավարի ռասիստական արտահայտության հետեւանքով ՊՍԺ - «Իստանբուլ Բաշակշեհիր» խաղն ընդհատվեց

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի ՊՍԺ – «Իստանբուլ Բաշակշեհիր» հանդիպումը ընդհատվել է 21-րդ րոպեին։

Հանդիպման չորրորդ մրցավար, ռումինացի Սեբաստիան Չոլտեսկուն թուրքական թիմի սեւամորթ խաղացողներից սենեգալցի հարձակվող Դեմբա Բային անվանել է «սեւ տղա»։ Դրանից հետո երկու թիմերն էլ բոյկոտել են խաղը եւ հեռացել հանդերձարան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում