23:47  ,  8 դեկտեմբերի, 2020

ՉԼ․ «Լացիոն» դուրս եկավ փլեյ-օֆֆ, «Բրյուգեն» կխաղա ԵԼ-ում (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկել է խմբային մրցաշարի վերջին տուրը։

F խմբում իտալական «Լացիոն» տանը 2։2 հաշվով խաղաց բելգիական «Բրյուգեի» հետ եւ 10 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ ապահովելով 1/8 եզրափակիչի ուղեգիր։

«Բրյուգեն» գրավեց երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Դեռ նախորդ տուրում փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Դորտմունդի «Բորուսիան» 2։1 հաշվով առավելության հասավ ռուսական «Զենիթի» նկատմամբ եւ մրցաշարն ավարտեց 13 միավորով։ «Զենիթը» 1 միավորով դուրս մնաց եվրագավաթային մրցաշարերից։

Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 6-րդ տուր

F խումբ

«Լացիո» (Իտալիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 2։2 (տեսանյութ)

Խոակին Կոռեա, 12, Չիրո Իմոբիլե, 27, 11մ – Ռուդ Վորմեր, 15, Հանս Վանակեն, 76

Հեռացում՝ Էդուարդ Սոբոլ («Բրյուգե»), 39, երկրորդ դեղին քարտ

«Զենիթ» (Ռուսաստան) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 1։2 (տեսանյութ)

Սեբաստիան Դրիուսի, 16 - Լուկաշ Պիշչեկ, 68, Ակսել Վիտսել, 78

Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 13 միավոր, «Լացիո»՝ 10, «Բրյուգե»՝ 8, «Զենիթ»՝ 1։

E խումբ

«Ռեն» (Ֆրանսիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 00։00 (Երեւանի ժամանակ)

«Չելսի» (Անգլիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 00։00

G խումբ

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 00։00

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 00։00

H խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)՝ 00։00

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 00։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս