18:48  ,  8 դեկտեմբերի, 2020

WTA․ Տարվա լավագույն մրցախաղը

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) քվեարկության արդյունքում որոշել է ավարտված մրցաշրջանի լավագույն մրցախաղը։

Ամենաշատ ձայներ ստացել է ռումինացի Սիմոնա Հալեպի եւ ղազախ Ելենա Ռիբակինայի մասնակցությամբ եզրափակիչը Դուբայի մրցաշարում։

3:6, 6:3, 7:6(5) հաշվով հաղթել էր Սիմոնա Հալեպը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում