09:09  ,  8 դեկտեմբերի, 2020

ՄՕԿ․ Բրեյք-դանսը, սերֆինգը, ժայռամագլցումը եւ սքեյթբորդինգը դարձան օլիմպիական մարզաձեւեր

Միջազգային օլիմպիական կոմիտեի Գործադիր կոմիտեն 2024թ․ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում ավելացրել է բրեյք-դանս, սերֆինգ, ժայռամագլցում եւ սքեյթբորդինգ մարզաձեւերը, հաղորդում է ՄՕԿ-ի կայքը։

Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 10,5 հազար մարզիկ-մարզուհի։ 2021թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների քանակի համեմատ կրճատվել է 592-ով։

Օլիմպիական ծրագրից դուրս է մնացել 50 կմ մարզական քայլքը, որին մասնակցում էին միայն տղամարդիկ։ Այս որոշման շնորհիվ Օլիմիական խաղերի կին եւ տղամարդ մասնակիցների քանակական անհավասարություն այլեւս չի լինի։

Կրճատվել է մեդալների հավաքածուների քանակը՝ 339-ից դարձել է 329։ Առավել շատ տիտղոների քանակի կրճատում եղել է ծանրամարտում, բռնցքամարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս