00:08  ,  8 դեկտեմբերի, 2020

ՄՕԿ-ը Լուկաշենկոյին եւ նրա ավագ որդուն արգելել է մասնակից լինել Օլիմպիական խաղերին

Միջազգային օլիմպիական կոմիտեն, հետաքննելով Բելառուսում տիրող քաղաքական իրավիճակը, պաշտոնապես եզրակացրել է, որ Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեն պատշաճ չի պաշտպանել երկրի մարզիկներին քաղաքական խտրականությունից, ինչը հակասում է օլիմպիական շարժման սկզբունքներին։

ՄՕԿ-ը ժամանակավորապես արգելել է Բելառուսի ԱՕԿ-ի գործկոմի անդամներին մասնակից լինել ՄՕԿ-ի մրցաշարերին, այդ թվում 2021-ին Տոկիոյում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերին, հաղորդում է ՄՕԿ-ի կայքը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Բելառուսի ԱՕԿ-ի նախագահ, երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ԱՕԿ-ի փոխնախագահ, նախագահի ավագ որդի Վիկտոր Լուկաշենկոն։ ՄՕԿ-ը դադարեցրել է նաեւ ֆինանսական աջակցությունը Բելառուսի ԱՕԿ-ին, բացառությամբ անմիջապես մարզիկներին հատկացվող գումարները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում