18:27  ,  7 դեկտեմբերի, 2020

Մխիթարյան. Գիտեինք, որ մեզ դժվար հանդիպում է սպասվում

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Ա Սերիայի 10-րդ տուրում «Սասուոլոյի» հետ հանդիպման ոչ ոքի արդյունքը:

«Մենք լավ էինք սկսել հանդիպումը և հենց առաջին րոպեինց գերազանցում էինք մրցակցին: Մենք գիտեինք, որ դժվար հանդիպում ենք ունենալու, քանի որ խաղում էինք բավականին հզոր թիմի դեմ: Կարծում եմ՝ մեր ստացած կարմիր քարտը որոշակի առավելություն տվեց մրցակցին:

Ես չեմ ցանկանում խոսել մրցավարի և նրա ընդունած որոշումների մասին: Ես ցանկանում եմ խոսել կոնկրետ դրվագների մասին, բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ այդ դրվագներում»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

31-ամյա Մխիթարյանը նաև նշել է, որ լավ մարզավիճակում է գտնվում, սակայն պետք է շարունակի աշխատել, որպեսզի մրցաշրջանի կարևորագույն հատվածում կարողանա էլ ավելի օգտակար լինել թիմին:

45-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Սակայն VAR-ն արձանագրեց կանոնների խախտում եւ գոլը չգրանցվեց։  Դրանից 5 րոպե առաջ «Ռոման» մնացել էր 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էր իսպանացի հարձակվող Պեդրոն։ Երկրորդ խաղակեսում «Սասուոլոյի» գոլը VAR-ի կիրառումից հետո չգրանցվեց խաղից դուրս վիճակի պատճառով։

Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով