16:08  ,  7 դեկտեմբերի, 2020

Ռուբեն Նազարեթյանը` Բուլղարիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել է Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Բուլղարիայի հավաքականի նկատմամբ վստահ հաղթանակը:

Բուլղարական Վառնայում տեղի ունեցած խաղում հայկական թիմն առավելության էր հասել 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ էր դարձել Համլետ Մանուկյանը, մեկակակն անգամ էլ աչքի էին ընկել Դավիթ Ասլանյանը եւ Վլադիմիր Սանոսյանը։

Դեկտեմբերի 9-ին Վառնայում թիմերը կանցկացնեն պատասխան հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում