14:47  ,  7 դեկտեմբերի, 2020

Լեբրոն Ջեյմսը՝ տարվա լավագույն մարզիկ (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Sports Illustrated ամերիկյան հեղինակավոր ամսագրի վարկածով:

35-ամյա ամերիկացին երրորդ անգամ է արժանանում նման պատվի: Նա տարվա լավագույն մարզիկ ճանաչվել էր նաև 2012-ին և 2016-ին:

Այս տարի Լեբրոն Ջեյմսը «Լեյքերսին» օգնել էր դառնալ NBA-ի չեմպիոն: Նա նաև ճանաչվել էր «Մայամիի» դեմ եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում