10:41  ,  7 դեկտեմբերի, 2020

«Գանձասար-Կապանի» սանը հերոսաբար զոհվել է ռազմաճակատում

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի սան Տիրան Պետրոսյանը զոհվել է Արցախում տեղի ունեցած թեժ մարտերում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մեծ ցավով տեղեկացանք, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Գանձասար-Կապան» ՖԱ-ի սան, 20-ամյա Տիրան Պետրոսյանը։ Ննջի՛ր խաղաղությամբ, Զինվոր»,- ասվում է ակումբի ցավակցական ուղերձում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս