01:07  ,  7 դեկտեմբերի, 2020

«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 4։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» տանը մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

Չեմպիոնների կազմում աչքի ընկան եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը եւ կամերունցի պաշտպան Ժոել Մատիպը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի պորտուգալացի պաշտպան Նելսոն Սեմեդուն։

«Լիվերպուլը» 24 միավորով հավասարվեց առաջատար «Տոտենհեմին» եւ գոլերի տարբերությամբ երկրորդ տեղում է։ «Վուլվերհեմփթոնը» 17 միավորով 10-րդն է։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 4։0 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 24, Ժորժինյո Վեյնալդում, 58, Ժոել Մատիպ, 67, Նելսոն Սեմեդու, 78, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում