19:55  ,  6 դեկտեմբերի, 2020

«Ռոման» չհաղթեց, Մխիթարյանի գոլը չեղարկվեց (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Սասուոլոյի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

45-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Սակայն VAR-ն արձանագրեց կանոնների խախտում եւ գոլը չգրանցվեց։

Դրանից 5 րոպե առաջ «Ռոման» մնացել էր 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էր իսպանացի հարձակվող Պեդրոն։

Երկրորդ խաղակեսում «Սասուոլոյի» գոլը VAR-ի կիրառումից հետո չգրանցվեց խաղից դուրս վիճակի պատճառով։

Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Սասուոլոն» 19 միավորով չորրորդն է, «Ռոման» 5-րդ տեղում է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ռոմա» - «Սասուոլո»՝ 0։0 (տեսանյութ)

Հեռացում՝ Պեդրո («Ռոմա»), 41, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում