21:15  ,  6 դեկտեմբերի, 2020

Միկ Շումախերը՝ Ֆորմուլա-2-ի չեմպիոն

Գերմանացի Միկ Շումախերն առաջին անգամ նվաճեց Ֆորմուլա-2 դասի ավտոարշավի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

21-ամյա մրցարշավորդը Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին է։

Նա երկրորդ մրցաշրջանն անցկացրեց Ֆորմուլա-2-ում։ Անցած տարի Միկ Շումախերը գրավել էր 12-րդ տեղը։

Ֆորմուլա-2Ընդհանուր հաշվարկ

  1. Միկ Շումախեր (Prema)՝ 215 միավոր
  2. Կալում Այլոթ (UNI-Virtuosi Racing)՝ 201
  3. Յուկի Ցունոդա (Carlin)՝ 200
  4. Ռոբերտ Շվարցման (Prema)՝ 177
  5. Նիկիտա Մազեպին (Hitech Grand Prix)՝ 164
  6. Չժոու Գուանյույ (UNI-Virtuosi Racing)՝ 151,5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում