02:12  ,  6 դեկտեմբերի, 2020

ՊՍԺ-ի հաղթանակը (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 13-րդ տուրում հյուրընկալվեց «Մոնպելյեին» և հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի կազմից գոլեր հեղինակեցին Կոլին Դագբան, Մոյզե Քինը և Կիլիան Մբապեն: «Մոնպելյեի» միակ գոլը խփեց Ստեֆի Մավիդիդին:

Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ՊՍԺ-ն այժմ առաջատար է՝ 28 միավորով, «Մոնպելյեն» 23 միավորով 6-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 13-րդ տուր

«Մոնպելյե» - ՊՍԺ՝ 1:3 (տեսանյութ)

Ստեֆի Մավիդիդի, 41 - Կոլին Դագբա, 33, Մոյզե Քին, 77, Կիլիան Մբապե, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում