01:57  ,  6 դեկտեմբերի, 2020

«Չելսին» ուժեղ էր «Լիդսից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ուժերը չափեց «Լիդս Յունայթեդի» հետ և հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմի կազմից գոլերի հեղինակ դարձան ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, ֆրանսիացի պաշտպան Կուրտ Զուման և ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը: «Լիդս Յունայթեդի» միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Պատրիկ Բեմֆորդը:

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Չելսին» առաջատար է՝ 21 միավորով, «Լիդս Յունայթեդը» ունի 14 միավոր և 12-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Չելսի» - «Լիդս Յունայթեդ»՝ 3:1 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 27, Կուրտ Զումա, 61, Կրիստիան Պուլիշիչ, 90+3 - Պատրիկ Բեմֆորդ, 4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով