00:11  ,  6 դեկտեմբերի, 2020

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Բուլղարիայում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը Բուլղարիայի դեմ Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի խաղերին, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 5-ին ժամանել է Բուլղարիա և առաջին մարզումն անցկացրել Վառնա քաղաքում:

Բուլղարիայի հավաքականի հետ 2 հանդիպումները կկայանան դեկտեմբերի 6-ին և 9-ին Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում: 

Հայաստանի հավաքականը Բուլղարիա է մեկնել հետևյալ կազմով.

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան

Լուան Մյուլլեր Բարբոսա – «Ֆունդաո», Պորտուգալիա

Էմին Ղարաբեքյանս - «Մոբելկարիմի», Պորտուգալիա

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Կելսոն Վինիսիուս - «Բեթուն», Ֆրանսիա

Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա», Լեհաստան

Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն», Ֆրանսիա

Դավիթ Ասլանյան – «Սիպար», Տաջիկստան

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» Նովոսիբիրսկ, Ռուսաստան

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900», Բելառուս

Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» Սամարա, Ռուսաստան

Արթուր Մելքոնյան – «Ստալիցա», Բելառուս

Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ», Ռուսաստան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում