23:26  ,  5 դեկտեմբերի, 2020

«Բավարիան» ու «Լայպցիգը» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենի «Ալյանս Արենա» ստադիոնում ուժերը չափեց «Լայպցիգի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով:

«Բավարիայի» կազմից դուբլ ձևակերպեց Թոմաս Մյուլերը, գոլի հեղինակ դարձավ Ջամալ Մուսիալան: «Լայպցիգի» կազմից գոլեր հեղինակեցին Կրիստոֆեր Նկունկուն, Ջաստին Կլույվերտը և Էմիլ Ֆորսբերգը:

«Բավարիան» 23 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Լայպցիգը» 21 միավորով երկրորդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բավարիա» - «Լայպցիգ»՝ 3:3 (տեսանյութ)

Ջամալ Մուսիալա, 30 ,Թոմաս Մյուլեր, 34, 75 - Կրիստոֆեր Նկունկու, 19, Ջաստին Կլույվերտ, 36, Էմիլ Ֆորսբերգ, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում