21:24  ,  5 դեկտեմբերի, 2020

«Ռեալը» հաղթեց «Սևիլիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Սևիլիային» և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

55-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Սևիլիայի» դարպասապահ Բոնոն:

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն այժմ 20 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Սևիլիան» 16 միավորով 5-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Սևիլիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)

Բոնո, 56 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս