18:30  ,  5 դեկտեմբերի, 2020

«Էվերտոնը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Էվերտոնը» հյուրընկալվել էր «Բարնլիին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բարնլիի» իռլանդացի կիսապաշտպան Ռոբերտ Բրեյդին: Առաջին խաղակեսի ավելացված երրորդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը:

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Էվերտոնն» այժմ 17 միավորով 7-րդ տեղում է, «Բարնլին» 6 միավորով նախավերջին տեղում է:

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բարնլի» - «Էվերտոն»՝ 1:1 (տեսանյութ)

Ռոբերտ Բրեյդի, 3 - Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 45+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում