15:24  ,  5 դեկտեմբերի, 2020

«Այաքսը» երկարաձգեց պայմանագիրն արգենտինացի Նիկոլաս Տալյաֆիկոյի հետ

Ամստերդամի «Այաքսը» երկարաձգեց պայմանագիրն արգենտինացի պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյի հետ, հաղորդում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Մամուլը գրել էր, որ պայմանագրի երկարաձգման դիմաց, «Այաքսը» հաջորդ ամռանը չի խոչընդոտի Նիկոլաս Տալյաֆիկոյի տեղափոխությանը այլ ակումբ, եթե լինի ֆուտբոլիստի համար շահավետ առաջարկ։

28-ամյա խաղացողին ձեռք բերելու ցանկություն ունեն Լոնդոնի «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում