17:47  ,  5 դեկտեմբերի, 2020

Գվարդիոլան նշել է՝ Ագուերոն երբ կկարողանա վերադառնալ խաղադաշտ

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի մարզավիճակի մասին:

«Ագուերոն խաղադաշտ կվերադառնա, երբ լիովին վերականգնի մարզավիճակը: Նրա ապաքինումը դանդաղ է ընթանում, քանի որ նրա տարիքի համար այդ վնասվածքը բավականին ծանր էր և վերականգնումն ավելի երկար ժամանակ է պահանջում»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

32-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել «Բարնլիի» դեմ հունիսի 22-ին կայացած խաղում: Հունիսի վերջնամասում Ագուերոն ենթարկվել էր մենիսկի վիրահատության:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում