17:12  ,  5 դեկտեմբերի, 2020

Ռումենիգե. Կարծում եմ՝ Նոյերը բոլոր ժամանակների լավագույն դարպասապահն է

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է թիմի գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերի մասին:

«Նոյերն այժմ 34 տարեկան է, սակայն ժամանակի հետ նրա խաղը միայն բարելավվում է: Նա նման է կարմիր գինու, որը, հնանալով, ավելի լավն է դառնում:

Նոյերն աշխարհի լավագույն դարպասապահն է: Ես կարծում եմ, որ նա բոլոր ժամանակների լավագույն դարպասապահն է»,- Ռումենիգեի խոսքը փոխանցում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Մանուել Նոյերն ESPN պարբերականի վարկածով ճանաչվել էր 2020 թվականի լավագույն դարպասապահ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում