13:47  ,  5 դեկտեմբերի, 2020

Արտետա․ «Տոտենհեմը» հիմա առաջատարներից է, քանի որ նրանք ամեն ինչ ճիշտ են անում

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Տոտենհեմի» հետ առաջիկա դիմակայությունից իր սպասումների մասին։ Թիմերը կհանդիպեն Անգլիայի առաջնության 11-րդ տուրում։

«Մրցաշարային աղյուսակում ամեն ինչ այսպես է, քանի որ «Տոտենհեմն» ավելի լավ է աշխատել, քան մենք։ Դրա շնորհիվ էլ նրանք այս պահին արժանի են ավելիին։ Մենք ցանկանում ենք վաստակել երեք միավոր եւ կրճատել տարբերությունը։

Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել, թե որ թիմն է այս մրցաշրջանում տիտղոսի գլխավոր հավակնորդը, բայց «Տոտենհեմը» հիմա առաջատարներից մեկն է, քանի որ նրանք ամեն ինչ ճիշտ են անում։ Մենք կանենք այն ամենը, ինչ կարող ենք»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Տոտենհեմը» 21 միավորով առաջին տեղում է, «Արսենալը» 14-րդն է՝ 13 միավոր։

«Տոտենհեմ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում