13:14  ,  5 դեկտեմբերի, 2020

Դի Մարիայի գործակալը բանակցում է «Միլանի» եւ «Յուվենտուսի» հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ փարիզյան ակումբից։

32-ամյա ֆուտբոլիստի գործակալն այժմ բանակցում է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ «Միլանի» հետ, հաղորդում է Calciomercato-ն։

ՊՍԺ-ն սկսել է բանակցություններ Դի Մարիայի հետ պայմանագրի երկարաձգման հարցով, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է մշտական խաղաժամանակ։

Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում