12:50  ,  5 դեկտեմբերի, 2020

Նեյմարը, Մբապեն ու Վերատին չեն խաղա «Մոնպելիեի» դեմ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որոշել է Չեմպիոնների լիգայի վերջին տուրի հանդիպումից առաջ հանգստի հնարավորություն տալ կիսապաշտպան Մարկո Վերատիին եւ հարձակվողներ Նեյմարին ու Կիլիան Մբապեին։ Նրանք բաց կթողնեն «Մոնպելիեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումը, հաղորդում է Le Parisien-ը։

Դեկտեմբերի 8-ին փարիզյան թիմը կընդունի թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին»։ H խմբում «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն ու «ՌԲ Լայպցիգը» վաստակել են 9-ական միավոր։ «Իստանբուլ Բաշակշեհիրը» 3 միավորով վերջինն է։

«Մոնպելիե» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում