11:17  ,  5 դեկտեմբերի, 2020

Յուրգեն Կլոպ․ Հիմա ֆուտբոլում սկսվում է բոլոր թիմերի համար ամենալարված փուլը

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հորդորել է անգլիական Պրեմյեր լիգային անցնել ֆուտբոլիստների հինգ փոփոխության երեքի փոխարեն։

«Ֆուտբոլում հիմա սկսվում է բոլոր թիմերի համար ամենալարված փուլը։ Գրեթե բոլոր թիմերը հանդիպում են ունենալու երեք օրը մեկ։ Հիմա թիմերը կհասկանան, թե ինչքան բարդ է լինելու։ Մենք պետք է շարունակենք պայքարել հինգ փոփոխության հնարավորության համար։

Հաջորդ ամռանը Գարեթ Սաութգեյթը կբախվի խնդիրների։ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Անգլիայի հավաքական հրավիրված ֆուտբոլիստները պատրաստ չեն լինի»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Լիվերպուլը» դեկտեմբերի 6-ին կընդունի «Վուլվերհեմփթոնին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում