10:45  ,  5 դեկտեմբերի, 2020

NBA-ի նոր մրցաշրջանը կմեկնարկի դեկտեմբերի 11-ին

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) հրապարակել է նոր մրցաշրջանի առաջին կեսի օրացույցը։

Կանոնավոր առաջնությունը կմեկնարկի դեկտեմբերի 11-ին։ «Օռլանդոն» կխաղա «Ատլանտայի», «Նյու Յորքը»՝ «Դեթրոյտի», «Հյուսթոնը»՝ «Չիկագոյի», «Լեյքերսը»՝ «Կլիպերսի», «Սակրամենտոն»՝ «Պորտլենդի» հետ։

Մինչեւ մարտի 4-ը ամեն թիմ կանցկացնի 37 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում