10:10  ,  5 դեկտեմբերի, 2020

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի Ճապոնիայում

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը Քաթարից տեղափոխվել է Ճապոնիա եւ կանցկացվի 2021 թվականին, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Որոշումն ընդունել է կազմակերպության խորհուրդը։ Առաջնությունը կանցկացվի հին ձեւաչափով՝ 7 թիմերի մասնակցությամբ։ Ժամկետը դեռ սահմանված չէ։

Մրցաշարին մասնակցում են վեց կոնֆեդերացիաների ակումբային չեմպիոններն ու ընդունող երկրի չեմպիոնը։ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվում է 2000 թվականից։

Գործող չեմպիոնն է անգլիական «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում