00:07  ,  5 դեկտեմբերի, 2020

ՀԲՖ-ն ԱԻԲԱ նախագահի ընտրությունում կպաշտպանի ռուսաստանցի թեկնածուին

Դեկտեմբերի 12-ին անցկացվելիք ԱԻԲԱ (Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիա) նախագահի ընտրություններում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտպանելու է Ումար Կրեմլյովի թեկնածությունը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

38-ամյա Կրեմլյովն այժմ զբաղեցնում է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը, նաև Սիրողական բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գործկոմի անդամ է:

AIBA-ի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում