22:40  ,  4 դեկտեմբերի, 2020

Նեապոլի քաղաքային խորհուրդը «Սան Պաոլո» ստադիոնն անվանափոխեց Մարադոնայի պատվին

Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնը պաշտոնապես անվանափոխվեց «Նապոլիի» նախկին խաղացող, նոյեմբերի 25-ին մահացած աշխարհի արգենտինացի չեմպիոն Դիեգո Արմանդո Մարադոնայի պատվին։ Որոշումը միաձայն ընդունել է Նեապոլի քաղաքային խորհուրդը (լուսանկարում

Պաշտոնական որոշման մեջ նշվում է, որ Մարադոնան «բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է»։

Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991 թվականներին՝ դառնալով Իտալիայի կրկնակի չեմպիոն (1986/87, 1989/90), գավաթակիր եւ սուպերգավաթակիր, ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հաղթող (1988/89)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում