19:07  ,  4 դեկտեմբերի, 2020

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է «Ուրարտուի» մասնակցությամբ 2 հանդիպում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշում է ընդունել հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Ուրարտու» - «Արարատ» և 7-րդ տուրից հետաձգված «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա» հանդիպումները, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «Ուրարտու» ՖԱ-ում 5 ֆուտբոլիստների կորոնավիրուսի PCR թեստի դրական պատասխանները և առաջնորդվելով 2020-2021 մրցաշրջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի 3-րդ հոդվածի 5-րդ կետով, նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի նիստի ժամանակ ընդունված որոշմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում