20:48  ,  4 դեկտեմբերի, 2020

Լուիս Սուարեսը վերսկսել է մարզումներն «Աթլետիկոյի» ընդհանուր խմբում

Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կորոնավիրուսից ապաքինվելուց եւ ինքնամեկուսացումից դուրս գալուց հետո առաջին մարզումն է անցկացրել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով լուսանկար մարզումից։

Լուիս Սուարեսը չկարողացավ մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումներին «Լոկոմոտիվի» (0:0) եւ «Բավարիայի» (1:1) դեմ։ Երկու հանդիպում էլ նա բաց թողեց Իսպանիայի առաջնությունում՝  «Բարսելոնայի» (1:0) եւ «Վալենսիայի» (0:1) հետ։

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստն «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 9 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում