21:44  ,  4 դեկտեմբերի, 2020

«Ռեալն» առանց Ռոնալդուի ավելի շատ է պարտվել ՉԼ-ի խմբային փուլում, քան նրա հետ նախորդ 9 տարիներին

Մադրիդի «Ռեալն» առանց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նախորդ երեք մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում ավելի շատ պարտություն է կրել, քան նրա հետ 9 տարիների ընթացքում։

Ռոնալդուի հեռանալուց հետո Արքայական թիմը Չեմպիոնների լիգային խմբային փուլում անցկացրել է 17 հանդիպում, կրել 5 պարտություն։

Ռոնալդուի հետ «Ռեալը» 9 տարում Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարերում անցկացրած 54 հանդիպումներում կրել էր 3 պարտություն։

Ռոնալդուն 2018-ին է Մադրիդից տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս