19:40  ,  4 դեկտեմբերի, 2020

Անգլիայի Պրեմիեր լիգա․ Նոյեմբերի լավագույն խաղացողի եւ մարզիչի թեկնածուները

Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացրել է նոյեմբերի լավագույն խաղացողի եւ մարզիչի մրցանակների հավակնորդներին։

Լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են պաշտպաններ Բեն Չիլուելը («Չելսի») եւ Անջելո Օգբոնան («Վեստ Հեմ»), կիսապաշտպաններ Բրունու Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ»), Պիեր-Էմիլ Հոյսբերգը («Տոտենհեմ»), Ջեյմս Ուորդ-Պրաուսը («Սաութհեմփթոն») եւ Ջեք Գրիլիշը («Աստոն Վիլա»)։

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են Ֆրենկ Լեմպարդը («Չելսի»), Ժոզե Մոուրինյոն («Տոտենհեմ»), Դեւիդ Մոյեսը  («Վեստ Հեմ») եւ Ուլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 7-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում